ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Երկու կողմերն էլ համընդհանուր ճշմարտություններ են ասում

Երկու կողմերն էլ համընդհանուր ճշմարտություններ են ասում
25.07.2026 | 14:35

Գիտե՞ք ինչն ա հետաքրքիր էս ռուս-վրացական քթամշակութային բանավեճում՝ որ երկու կողմերը լրիվ տարբեր բաների մասին են խոսում։ Մի կողմն ասում ա, որ կնոջը հարվածել չի կարելի, իսկ մյուս կողմը պնդում ա, որ հյուրը պիտի հարգի հյուրընկալող երկրի ավանդույթները։ Դա մոտավորապես նույնն ա, ինչ ես ասեմ, որ ձախ կողքի վրա քնելը վնաս ա, իսկ դուք ասեք՝ ո՛չ, սխալ ես, 24 համարի ավտոբուսն Աջափնյակ չի հասնում։ Ո՞նց կարող ենք մենք իրար հասկանալ՝ ոչ մի կերպ։

էն, որ կնոջը խփել չի կարելի, իհարկե ճիշտ ա։ Լա՜վ, իսկ երեխային խփել կարելի՞ ա, իսկ տարեց մարդու՞ն, իսկ հաշմանդամի՞ն, իսկ անպաշտպան մարդու՞ն։ Չէ՛, չի կարելի։ Ուրեմն՝ ի՞նչ իմաստ ունի շեշտելը, որ հենց կնոջն են հարվածել։ Ամեն ազգի մեջ էլ կան մարդիկ, որ ձեռք են բարձրացնում կնոջ վրա։

Իսկ ո՞վ ա ասել, թե տղամարդուն կարելի ա խփել։ Տղամարդուն էլ չի կարելի։ Մարդուն խփել չի կարելի։ Կենդանուն էլ խփել չի կարելի։ Ոչ մի կենդանի արարածի խփել չի կարելի, ու վերջ։ Սա անխախտ ու անվիճելի օրենք ա՝ քաղաքակրթության ամենահիմնական, ամենակարևոր օրենքներից մեկը։

Իհարկե՝ լինում են բացառություններ, օրինակ՝ ինքնապաշտպանության դեպքում, կամ երբ մարդու գործողությունները քեզ նենց մի ծանր հոգեկան ցնցում են պատճառել, որ կորցրել ես ինքնակառավարումը։ Հենց սա՛ պիտի քննվի՝ անկախ ռուս-վրացական հարաբերություններից, անկախ սեռից ու ազգությունից, ու քանի դեռ հայտնի չեն բոլոր մանրամասները, էս պահին ոչ մեկին չի կարելի մեղադրել։ Մարդիկ լրիվ հակադիր բաներ են պատմում։ Ես, որ բնույթով խաղաղասեր մարդ եմ, էլի որոշ դեպքերում կարող եմ կորցնել ինքնակառավարումս։ Մարդը մարդ ա մնում։

Իսկ պե՞տք ա հյուրը հարգի հյուրընկալող երկրի օրենքներն ու ավանդույթները։ Իհարկե պետք ա, պարտավոր ա։ Դուրդ չի՞ գալիս, մի՛ գնա էդ երկիրը կամ վեր կաց, գնա տուն։ Օրինակ՝ ես վարթիվորի սիրահար չեմ, բայց մեծ տհաճությամբ լսեցի էն ռուս կնոջ գանգատները, որին Երևանում դուր չէր եկել վարթիվորը։ Ա՛յ մարդ, քեզ ո՞վ ա հարցնում, վեր կաց, գնա քո քաղաքակիրթ երկիրը։

Ռուսաստանից Վրաստան գնացողը պիտի նկատի ունենա, որ դեռ վերջերս էդ երկրները պատերազմում էին, որ դեռ թարմ են վերքերը, ծանր ա համակերպվելը, մարդկանց մոտ, ուզես, թե չուզես, հակակրանք կա, վիրավորված արժանապատվություն ու կորուստներ։ Ես ռուս լինեի, Վրաստանում անգամ ռուսերեն չէի խոսի։ Ուրիշ լեզու էլ չիմանայի, համր կձևանայի, բայց ռուսերեն չէի խոսի։ Չէ՛, ի՞նչ եմ ասում, ես ռուս լինեի, Վրաստան չէի գնա, որ չխաղամ էդ մարդկանց զգացմունքների հետ։ Բայց եթե գնացել ես, քեզ սուսուփուս պահի, հասկացի՛, որ ամենաանմեղ արարքն անգամ կարող ա մարդկանց վիրավորել, որովհետև դու էն երկիրն ես ներկայացնում, որը դեռ վերջերս պատերազմում էր իրանց հետ։

Փաստորեն՝ երկու կողմերն էլ համընդհանուր ճշմարտություններ են ասում, որոնք հանրագիտարանի տարբեր հատորներում են գտնվում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ